Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

07 դեկ 2021 12:28

Ձեր առաջնորդ Փաշինյանի նկարը haqqin.az-ի էջերից չի իջնում... Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների գործերն իշխանափոխությունից հետո լավացել են

Առաջարկում եմ մի տեքստ գրեք, որով Ռոբերտ Քոչարյանին կոչ կանենք Ադրբեջանի իշխանությունների հետ չհամագործակցել, Հայաստանի շահերի դեմ ոչինչ չանել։ Խոստանում եմ՝ ինքս երեք ձեռքով կողմ կքվեարկեմ։ Խորհրդարանում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին։

«Շատ ուրախ կլինեմ, եթե դատախազությունը սկսի քննություն, որի ընթացքում կպարզվի, թե ինչպես է ստացվում, որ սահմանային լարվածությանը զուգընթաց ՀՀ-ում՝ Երևանի կենտրոնում, մի խումբ մարդիկ կրակոցների հետ զուգահեռ, վայրկյանական ճշգրտությամբ Հայաստանի պետական իշխանությունների դեմ պայքար են սկսում ու հակապետական արտահայտություններ անում»,-ասաց Վահագն Ալեքսանյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էլ իշխանական գործընկերներից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են, թե ադրբեջանական լրատվամիջոցների «գլխավոր հերոս»-ն ամենօրյա ռեժիմով ով է։

«Ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկարը haqqin.az-ի էջերից չի իջնում։ Գոնե ամաչեք, այդպիսի հայտարարություններ մի՛ արեք»,-ասաց Արեգնազ Մանուկյանը։
Մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին ու հայտարարում, որ նրանք պետական միջոցներ են յուրացնում, թալանում են։ Իշխանափոխությունից անցել է երեք տարի, բայց ձեր ասածները հաստատող որևէ կոռուպցիոն դեպք չեք բացահայտել։ 
Պատգամավորը նկատեց՝ դա նշանակում է, որ կա՛մ նախկինում կոռուպցիայի թեմայով ստել են և փորձել «աչոկներ» հավաքել, կա՛մ չեն ստել և հիմա իրենք են նույն գործով զբաղվում։

«Իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամների և նրա շրջապատի գործերը։ Նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, որից հետո այդ կազմակերպությունը երջանիկ պատահականությամբ սկսել է ասֆալտի տենդերներ շահել ու պետբյուջեի հաշվին հարստանալ։ Հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված այս երջանիկ պատահականությունը»,-նշեց պատգամավորը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, որ պատգամավորի ելույթում մեղադրանք հնչեց, և համապատասխան գերատեսչությունները պետք է զբաղվեն ու ճշտեն՝ Արեգնազ Մանուկյանի ասածը ճշմարտությու՞ն էր, թե՞ զրպարտություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր