Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

08 դեկ 2021 14:21

Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ողջ Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզները

Ադրբեջանական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանը Ադրբեջանին է տրամադրել ողջ Ղարաբաղի ականապատ տարածքների քարտեզները:



«ՄԱԿ-ի Միջազգային դատարանը որոշում չի կայացրել երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում ազատագրված շրջանների ականային քարտեզները Ադրբեջանին պարտադիր տրամադրելու մասին, քանի որ մի քանի օր առաջ Հայաստանի կառավարությունը, վախենալով դատարանի արդար որոշումից, Ադրբեջանին է փոխանցել Ղարաբաղի մնացած տարածքների ականային քարտեզները։  Հենց ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների մտավախության պատճառով է, որ հայկական կողմը նախապես տրամադրել է ականադաշտերի քարտեզները», – այս մասին Azeri Daily-ին հայտնել են ադրբեջանական կառավարական աղբյուրները։



Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց ևս 10 գերիների։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։ Նշվում էր, որ վերադարձված գերիները գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ։


Ադրբեջանական կողմի պնդմամբ, տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, հայկական կողմը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզներ։ Թե որ հատվածների ականապատ դաշտերի քարտեզների մասին էր խոսքը, չէր նշվում։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ փոխանակումը եղել է ռուսական կողմի միջնորդությամբ։


Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։




ԶՈւ ստորաբաժանումները դիմել էին պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ կողմերը կիրառում են նաև զրահատեխնիկա և հրետանի։


Ավելի ուշ, պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, կան զոհեր, վիրավորներ ու գերիներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր