Ադրբեջանը Իսրայելից «Հարոպ» ԱԹՍ-ների հերթական խմբաքանակն է ձեռք բերել.այս կամիկաձե անօդաչու թռչող սարքի զանգվածային կիրառումն էր ապահովել Բաքվի սկզբնական հաջողությունը

«Հարոպն» ունի մինչև 1000 կմ հեռահարություն և ի վիճակի է օդում մնալ 6 ժամ։ Հաղորդվում է, որ սարքերն արդեն անցել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության (այսինքն՝ Արցախի տարածքում օկուպացիոն զորքերի) տրամադրության տակ։