Կապանում բախվել են «Nissan»-ը և բեռնատարը, ճանապարհը դարձել էր երկկողմանի փակ          Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար    

08 դեկ 2021 14:44

ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Պուտինը ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը և կորոշի ավելի հեռուն գնալ

ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է պատմության մեջ մտնել՝ վերստեղծելով Խորհրդային Միությունը։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։


«Մտավախություն կա, որ նա (Պուտինը) ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը՝ որպես իր ժառանգության նախագիծ, և հետո ո՞վ գիտի, արդյո՞ք նրա ախորժակը կբավարարվի իր կերածով, թե՞ կորոշի ավելի հեռուն գնալ»,- ասել է նա։


Ըստ փոխպետքարտուղարի՝ Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինան և նախկին խորհրդային հանրապետությունները որպես իր ազդեցության գոտի, սակայն «Պուտինը թերագնահատում է եվրոպացի դաշնակիցներին», որոնք պատրաստ են դիմակայել «Կրեմլի ագրեսիային»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր