Մենք պետք է ընտրենք ամենակեր դառնալը, չեմ ուզում ագրեսիվ դառնալ, պարզապես ուզում եմ իմանանք ինչպես պաշտպանվել          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Կանխվել է առանց ակցիզային մակնշման ծխախոտների ներկրման փորձ    

09 դեկ 2021 13:14

Տեսանյութ.Իշխանությունները ԶՈՒ–ում թիրախներ են նշանակում, որոնց վրա գործեր են ջարդվելու.Առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը վրանները բուտկաներով փոխարինելը չէ

Նրանք, որոնք հայտարարում են, թե 100 տոկոսով ապահովված է սահմանային անվտանգությունը, այդ թվում սոցիալ-կենցաղային ապահովմամբ, կամ խորը պատկերացումներ չունեն՝ ինչ է րիրենից ներկայացնում առաջնագիծը, կամ ունեն նպատակ մոլորեցնելու հանրությանը եւ վառ գույներով ներկայացնելու իրավիճակը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Մենք ունենք երկու խնդիր. առաջինը, նոր ձեւավորված բնագծերում հիմնական բնագծերի ձեւավորում, որը ենթադրում է սոցիալ-կենցաղային պայմանների ապահովում, կոմունիկացիաներ, անհրաժեշտ  ենթակառուցվածքներ, որը հնարավորություն կտար եւ մատակարարումներ իրականացնել եւ թիկունքային ապահովման եւ սպառազինության առումով: Ունեն երկրորդ խնդիրը. նմոր իրողությունները ստիպում են Հայաստանի և Արցախի Հանրապետություններին կտրուկ վերանայումներ իրականացնել առաջնագծում, որն առ այս պահը չի իրականացվել»,-ասաց նա:



Աբրահամյանի կարծիքով, իշխանությունը, նաև որոշ շրջանակներ նպատակային ձևով փորձում են առաջնագծում անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, տեխնիկական կահավորումը ներկայացնել շատ կենցաղային մակարդակում, օրինակ՝  վրանները բուտկաներով  փոխարինելու տեսանկյունից, կամ՝ եթե բետոնե պատնեշներ կան, նշանակում է, որ կա  ամուր դիրք և այլն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր