Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Ապրիլի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 դեկ 2021 10:33

Համածառայակցի արձակված կրակոցներից մահացել է 19-ամյա ժամկետային զինծառայող, ևս 2-ը վիրավոր է. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.), հայտնում են ՀՀ ՊՆ-ից։


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:




Եվս երկու զինծառայող վիրավոր է: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


Ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր