Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

14 դեկ 2021 12:24

Վրաստանի ԱԳՆ անընդունելի է համարում Մոսկվայում կայացած 3+3 ձևաչափի հանդիպմանը իրենց դրոշը ներկայացնելը

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած 3 + 3 ձևաչափի հանդիպմանը ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը, իհարկե, մեզ համար անընդունելի է. Վրաստանի Հանրային հեռուստատեսության հաղորդմամբ՝ հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի կապի վարչությունը։


Գերատեսչությունը սրան արձագանքել է համապատասխան դիվանագիտական խողովակներով։


«Վրացական կողմը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշումը 3+3 տարածաշրջանային ձևաչափի վերաբերյալ, որ մենք չենք քննարկելու Վրաստանի մասնակցությունն այս ձևաչափին։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչն, իհարկե, մեզ համար անընդունելի է, ինչին մենք արձագանքել ենք համապատասխան դիվանագիտական խողովակներով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է Հայաստանին պարտադրված այսպես կոչված «3 + 3» ձեւաչափի առաջին հանդիպումը` Էրդողանի և Ալիևի նախաձեռնությունը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Վրաստանը հանդիպմանը ներկայացված չի լինի այսպես կոչված 3 + 3 ձեւաչափով։


Վրաստանն ավելի վաղ հայտնել էր, որ չի մասնակցի մի ձևաչափի, որում ներգրավված է նաև «օկուպանտ» Ռուսաստանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր