Տեղի են ունենում տեկտոնական գործընթացներ.Այդ գործընթացները ռիսկային են և կարող են մեզ կանգնեցնել նորանոր վտանգների առաջ
![](https://hayacq.com/uploads/posts/2024-12/1734964795_norayr-norikyan.jpg)
Այս հանդիպման ֆոնին առավել ուշագրավ է երեկ երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Բացի դա, նրա կողմից շեշտվել է, որ առաջիկայում Թուրքիայի կողմից չարտերային թռիչքներ կբացվեն Երևանի հետ։
Իհարկե՛, հայ-ադրբեջանական հակամարտության էությունն ու բարդությունը չի տալիս այնպիսի լավատեսության հիմք, որ հնարավոր է այս հանդիպման ընթացքում բեկում ակնկալել, սակայն այս հանդիպումներն առիթ են առաջիկա գործընթացներում կողմերի ժամացույցի սլաքները ճշգրտելու, ուժերի հավասարակշռությունը գնահատելու, ինչպես նաև դիրքորոշումները հստակեցնելու համար։
Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական առումով տեղի են ունենում տեկտոնական գործընթացներ, որոնք շոշոփում են մեր պետականության, ինքնիշխանության ու ինքնության հարցերը։
Պետք է ընդգծել, որ այդ գործընթացները ռիսկային են և կարող են մեզ կանգնեցնել նորանոր վտանգների առաջ, եթե չառաջնորդվենք իրատեսության, սառը հաշվարկի ու սեփական հնարավորություններով առաջնորդվելու տրամաբանությամբ։
Բազմիցս նշել եմ, որ պատմական այս ժամանակահատվածում Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն Արցախի հիմնահարցն է ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Մնացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ ճիշտ, մի քիչ սխալ, սակայն այս խնդիրների ճիշտ ու սխալ լուծելուց է կախված՝ ցույց տալու համար, թե մենք կենսունա՞կ ազգ ենք, թե՞ ոչ, և արդյո՞ք մեր ինքնությունն ու սեփական հայրենիքում ապրելը դրված չէ իրական վտանգի տակ»։