Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

16 դեկ 2021 10:44

Բոլորն են հասկանում՝ Հայաստանը բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից, պատրաստ է անվերջ զիջումների. հիմա մեզ բոլորն են քաջալերելու գնալ հաշտեցման

Սկսած 1992թ. հունվարի 6-ից ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն է եղել: Սկսած Բուշ ավագի վարչակազմից, այս առաջնահերթությունը չի փոխվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:




«Ցանկացած փուլում, երբ նման հնարավորություն է եղել, Վաշինգտոնը աջակցել հայ-թուրքական գործընթացին: Հիմա ամերիկյան քաղաքականության ակտիվացումը պայմանավորված է նաև այս գործընթացով:


Բոլորն են հասկանում, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, և սա դիտարկվում է որպես պատմական պահ:


Բոլորն են հասկանում նաև, որ Հայաստանը հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից և պատրաստ է միակողմանի և անվերջ զիջումների՝ այդ թվում ազգային անվտանգության հաշվին:


Հիմա մեզ բոլորն են քաջալերելու գնալ հաշտեցման ճանապարհով (Թուրքիայի և Ադրբեջանի հետ), քանի որ մենք ենք պատրաստ զիջումների՝ այդ թվում մեր տարածքի, Արցախի և մեր սուվերենության հաշվին»,- գրել է Սարգսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր