Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»       Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»    

16 դեկ 2021 15:05

Հայ–թուրքական ճանապարհային նոր քարտեզ կլինի. Միջանցքի հարցը կլինի առանցքային. Haberturk

Թուրքական Haberturk–ի սյունակագիր Չեթիներ Չեթինը մանրամասներ է գրել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված։

Թուրք լրագրղը պնդել է, թե մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը Հայաստանում կստեղծվի աշխատանքային խումբ եւ մի այլ խումբ, որն ուղիղ Փաշինյանի հետ է կապի մեջ լինելու։

«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ 3 աստիճանի ճանապարհային քարտեզ է լինելու։ Նախ չարթերային թռիչքներն են սկսելու։  Բանակցությունների առանցքային հարցը լինելու է Թուրքիա–Նախիջեւան–Ադրբեջան միջանցքի բացումը։  Անկարան ցանկանում է, որ այն մինչեւ մայիս–հունիս այն բացվի։ Երրորդ փուլում արդեն սկսկվելու են տնտեսական հարաբերությունները։ Այս փուլը կսկսվի հուլիսին»,–գրել է Haberturk–ի սյունակագիրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր