Այն օրը, երբ Մարուքյանը սիրահարված աչքերով նայում էր Փաշինյանին ու թելում նրա թելը,ասացի՝այս մարդը քաղաքական տրանսեքսուալ է
«Վերջին երեք օրերին ես ինձ երբեք մենակ չեմ զգացել: Մեզ համախմբում է պետք, որևէ լուրջ ճակատամարտում հաղթելու միակ ճանապարհը դա է»,- երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, ով ձերբակալվել էր դեկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ դեկտեմբերի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա ձերրբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ և ազատ է արձակվել:
Նա խնդրել է բոլոր քաղաքական հալածյալների, բռնված տղաների համար պայքարել, այլևս իր պարտք է համարում դա անել:
Հիշեցնենք, որ Ն.Սամսոնյանի դեմ քրեական գործը հարուցվել է «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանի դիմումի հիման վրա:
Հասարակական գործիչը նշել է, որ դիտել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ուղիղ եթերը. «Բազմաթիվ ստեր է ասել, ստեր, որոնք անպայման պետք է հերքվեն, ստերը՝ քաղաքական տրանսեքսուալիզմի առաջամարտիկի կողմից իրականում բաց թողելը մեծ հանցագործություն է:
Թերևս շատերի համար ապացուցելու կարիք չկար, բայց այս գործով վերջնահաշվարկով ապացուցվեց քաղաքական տրանսեքսուալիզմի ջատագովի կողմից այս իշխանություններին ակնհայտ մատուցած ծառայությունները»:
Ն.Սամսոնյանի խոսքով, տրանսեքսուալը վիրավորական է այն մարդու համար, ով լիբերալ կուսակցության անդամ չէ, երբևէ տրանսեքսուալների շահերը չի պաշտպանել: Նա նշել է, որ Էդմոն Մարուքյանը ժամանակին տրանսեքսուալների իրավունքների պաշտպանությամբ է զբաղվել, հոդված կա այդ մասին:
«Երկրորդ, Էդմոն Մարուքյանը լիբերալ կուսակցության ղեկավար է, իսկ լիբերալների համար տրանսեքսուալը ոչ թե վիրավորանք է, այլ սեռական կարգավիճակ:
Երրորդ. Էդմոն Մարուքյանի քաղաքական կեցվածքը՝ անսեռ լինելը, այսինքն ոչ այն է, ոչ այն, մի քիչ այն է, մի քիչ այն, միշտ եղել է իմ ուշադրության կենտրոնում:
Այս գործով ամբողջությամբ հիմնավորվեց, որ Էդմոն Մարուքյանը իրականում քաղաքական տրանսեքսուալ է»:
Նա ընդգծել է, որ իր գործն ընդհանրապես հայհոյանքի մասին չէ, այլ քաղաքական տրանսեքսուալիզմի մասին է:
«Էդմոն Մարուքյանը երբեք չի եղել ընդդիմություն, առավել ևս սկսած 2018 թվականից: Այն օրը, երբ դեբատի ժամանակ Մարուքյանը սիրահարված աչքերով նայում էր Նիկոլ Փաշինյանին ու թելում նրա թելը, այս ժամանակ հստակ արձանագրեցի ու ասացի՝ այս մարդը քաղաքական տրանսեքսուալ է: Մարուքյանի քաղաքական ուղին, վարքագիծը քաղաքական տրանսեքսուալի վարքագիծ և ուղի է: Հետևաբար, ես ոչ միայն չեմ դադարելու, այլև հիմնավորում եմ, թե ինչպես է Մարուքյանն իրականում քաղաքական տրանսֆիստիտ»:
Սամսոնյանը մանրամասնել է, թե ինչպես են պլանավորել իրեն ձերբակալելը, նշելով, որ իրեն սադրել են, ինքը հայհոյել է:
«Ես համարում եմ, որ ես եմ մեղավոր, որ սադրվել եմ»,- նշել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը: