Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հnւղարկավորությանը          Տեսանյութ.Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը       Ի պատասխան երեկվա իրադարձությունների, Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական վարչակարգին պատկանող ռազմական համալիրներում գտնվող հրամանատարական կետին    

17 դեկ 2021 14:30

Հազվագյուտ դեպք՝33-ամյա կնոջ մոտ պտուղը սկսել է զարգանալ լյարդում

Կանադացի բժիշկ Մայքլ Նարվին, ով աշխատում է Մանիտոբայի համալսարանին կից հետազոտական ինստիտուտում, Tiktok-ի իր էջում պատմել է արտարգանդային հղիության անսովոր դեպքի մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը:


Բժշկի խոսքով՝ 33-ամյա կնոջ մոտ պտուղը սկսել է զարգանալ լյարդում։ Ըստ նրա՝ այս դեպքն առաջինն է իր պրակտիկայում։


«Ես կարծում էի, որ ամեն ինչ տեսել եմ»,- մեկնաբանել է Նարվինը՝ կցելով հիվանդի ուլտրաձայնային հետազոտության արդյունքները։


Ինչպես նշել է մասնագետը, սովորաբար արտաարգանդային հղիության հետ կապված իրավիճակներում սաղմը հայտնվում է որովայնի խոռոչում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր