Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

18 դեկ 2021 13:29

Ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիայի հարցը փակվեց.Անկարան զգուշությամբ կզարգացնի Երևանի հետ երկխոսությունը՝ քննարկելով Ադրբեջանի հետ

Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, այլև ամբողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է. ըստ Anadolu-ի` հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

Նրա խոսքով` թուրքական կողմը կշարունակի առաջ մղել երկխոսությունը Երևանի հետ առավելագույն զգուշությամբ՝ սերտ համակարգելով Ադրբեջանի հետ։

«Մենք ակտիվորեն աջակցել ենք Ադրբեջանին նրա արդար պայքարում (նկատի ունի Արցախի դեմ սանձազերծված պատերազմում)։ Ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիայի հարցը փակվեց. նոր իրողությունները պարարտ հող են ստեղծել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- ասել է Օքթայը:

«Անկարայի դիրքորոշումը Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության ապահովման հարցում կմնա անփոփոխ»,- եզրափակել է Օքթայը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր