Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին          Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև       Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես    

18 դեկ 2021 21:03

Ամերիկացի գեներալները կանխատեսում են, որ 2024–ին ԱՄՆ–ում քաղաքացիական պատերազմ է լինելու,որոշ զինվորականներ կարող են հրաժարվել Բայդենի հրամանները կատարելուց

ԱՄՆ-ում 2024 թվականի նախագահական ընտրությունները կարող են հանգեցնել բախումների և նույնիսկ հեղաշրջման փորձի։ Նման կարծիք են հայտնել պաշտոնաթող զինվորականները` գեներալ-մայորներ Փոլ Իթոնն ու Անտոնիո Տագուբան և բրիգադային գեներալ Սթիվեն Անդերսոնը, «The Washington Post»-ում հրապարակված հոդվածում։
Սպաները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին մասնակցել են մեծ թվով վետերաններ և զինվորականներ։

Նշվում է, որ ներքին պառակտման դեպքում որոշ զինվորականներ կարող են հրաժարվել գործող նախագահ Ջո Բայդենի հրամանները կատարելուց։ Նման սցենարը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, ինչից կարող են օգտվել ԱՄՆ-ի հակառակորդները։
Գեներալները կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի նման զարգացումից խուսափելու համար։ Նրանք առաջարկում են ուժեղացնել հրամանատարական կառուցվածքը և պարբերաբար բացահայտել ու մեկուսացնել պոտենցիալ ապստամբներին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում հաջորդ ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր