Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

20 դեկ 2021 14:52

Ի՞նչն է եղել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման պատճառը

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է նոյեմբերի 30-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ուղղաթիռի կործանման պատճառը, որի հետևանքով 14 մարդ էր մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Էլչին Մամեդովը հայտարարել է, որ կործանված Մի-17 ուղղաթիռի «սև արկղերը» աշխատունակ են, դրանից հնարավոր է ինֆորմացիա ստանալ։ «Երկկողմ համաձայնագրի հիման վրա դրանք ուղարկվել են Պրահա, և դրանցից ստացված բոլոր տվյալները՝ ներառյալ տեխնիկական պարամետրերը և օդաչուների խոսակցությունը, փոխանցվել են մեզ մեր չեխ գործընկերների կողմից, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք»,- ասել է նա։


Նրա խոսքով՝ քրեական գործի նախաքննությունը վարում է գլխավոր դատախազության քննչական վարչությունը՝ Պետական սահմանապահ ծառայության մասնակցությամբ։


«Նախաթռիչքային նախապատրաստման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Բազմաթիվ ցուցմունքներ են ձեռք բերվել վկաներից։ Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառը եղել է օդաչուների կոպիտ սխալը, որոնք հաշվի չեն առել քամու ուժգնությունն ու ուղղությունը, ինչը հանգեցրել է աղետի»,- ասել է Մամեդովը։


Նոյեմբերի 30-ին Խըզը շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» զորավարժարանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռը։ Արդյունքում մահացել է 14 մարդ, ևս երկուսը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր