Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

20 դեկ 2021 16:07

Անհայտ անձը հայտնել է Մոսկվայի բոլոր օդանավակայաններում պայթյունի սպառնալիքի մասին

Անհայտ անձն «ականապատել է» Մոսկվայի շրջանի «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:

«Անանուն անձը հայտնել է պայթյունի վտանգի մասին Մոսկվայի մարզի բոլոր օդանավակայաններում: Ներկա պահին շինություններում ստուգումներ են իրականացնում կինոլոգները»,- ասել է գործակալության աղբյուրը:

2019 թվականից ի վեր Ռուսաստանում տարբեր կառույցների «ականապատումների» ալիք է դիտվում: Անհայտ անձինք էլեկտրոնային մանակներ են ուղարկում տարբեր հաստատություններում՝ դատարաններում, դպրոցներում, խանութներում, բուհերում, օդակայաններում և կայարաններում, ռումբի առկայում մասին տեղեկությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր