Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում փակ փողոցներ կլինեն          Մայիսի 20-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, նաեւ՝ մտահոգ․ «Հրապարակ»    

21 դեկ 2021 10:44

Հուսամ հայկական կողմը զուտ չի գիտակցել, որ ականապտման քարտեզները շուտով ադրբեջանական տանկերին անարգել հասցնելու են Ստեփանակերտ, հետո՝ Գորիս

«Հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, որոնց այսօր ՀՀ-ն վերադարձրել է ադրբեջանական կողմին։
Հիշեցնեմ, որ ադրբեջանում մինչև այս պահը շուրջ 100 գերության մեջ գտնվող անձ կա, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել միջազգային իրավունքի կոպտագույն և շարունակական խախտումներով:

Գերության մեջ պահող տերություններից յուրաքանչյուրը պարտավոր է կազմել անհապաղ և կատարել հայրենադարձման պլան: Սա բխում է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի Ժնևի կոնվենցիայից 118-րդ հոդվածի պահանջից` ըստ որում անկախ պետությունների միջև փոխհամաձայնությունից այդ հարցի շուրջ:

Առնվազն ինչ կարող է անել Հայաստանը.

–Քրեական գործեր հարուցել պատանդառության հոդվածով,

–Օգտագործի Ինտերպոլի լծակները նրանց դեմ, ովքեր պատասխանատու են պատանդների համար,

–Կոնվենցիան խախտելու համար հարցը հասցնի ՄԱԿ-ի միջազգային դատարան:

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ այս ճնշումները գործադրվում են, թե «չբանակցվող» միջանցքի և թե այլ զիջումներ կորզելու համատեքստում՝ կարելի է:

Հասկանում է Ադրբեջանը, որ արգելվում է գերիներին առևտրի առարկա դարձնել՝ հասկանում է, սակայն հայկական կողմից չի ստանում բավարար չափով ճնշում ու հակազդեցություն դա չանելու համար:

Հուսամ հայկական կողմը զուտ չի գիտակցել, որ ականապտման քարտեզները շուտով ադրբեջանական տանկերին անարգել հասցնելու են Ստեփանակերտ, հետո՝ Գորիս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր