Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 դեկ 2021 13:39

Ալիևը վիրավորված ԵՄ-ից՝ ավելի շատ փող է տալիս Հայաստանին, քան Ադրբեջանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չի գոհացնում այն փաստը, որ Եվրամիությունը ավելի շատ միջոցներ է հատկացնում Հայաստանին օգնելու համար, քան Ադրբեջանին։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին REGNUM-ի թղթակցին հայտնել է Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը:


Ադրբեջանից զգալի միջոցներ կպահանջվեն հակամարտության գոտում ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման համար։ Ուստի, ըստ փորձագետի, հասկանալի է, որ Ալիևն անարդար է համարում ԵՄ օգնության բաշխումը և կցանկանար, որ եվրոպական ֆինանսական մուտքերը հավասարապես բաշխվեին Ադրբեջանի և Հայաստանի միջև։


«Բայց ԵՄ-ն, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, հաշվի կառնի Ադրբեջանի՝ այդ խնդիրներն ինքնուրույն լուծելու և Հայաստանի հնարավորությունները։ Ավելին՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ հանդես է գալիս որպես արտաքին խաղացող, իսկ ղարաբաղյան տարածքը միջազգային հանրության կողմից իրավաբանորեն ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք։ Ուստի Հայաստանն ունի ծայրահեղ սահմանափակ հնարավորություններ՝ օգնելու հայ բնակչությանը՝ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով, ինչը չի կարելի համեմատել Ադրբեջանի հնարավորությունների հետ։ Ուստի զարմանալի չէ, որ ԵՄ-ն Ղարաբաղի բնակչության հայկական հատվածին համարում է ամենախոցելին ու անպաշտպանը, և նրան պետք է շատ ավելի շատ օգնել, քան ադրբեջանցուն»,- ասել է փորձագետը։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Իլհամ Ալիևն անարդար էր համարել, որ ԵՄ-ն ծրագրում է մոտ ապագայում Հայաստանին տրամադրել 2,6 միլիարդ դոլարի օգնություն, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող նմանատիպ օգնության ծավալը կկազմի ընդամենը 140 միլիոն դոլար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր