Տեսանյութ.Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով          Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, որը օգնություն է եղբայրական երկրին       Տեսանյութ.Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքն այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը    

22 դեկ 2021 16:46

Պորտալարը չկտրած ,լքված նորածինը ողջ է մնացել ի շնորհիվ շան ձագերի

Հնդկաստանում ծնողների կողմից լքված նորածինը կարողացել է ցուրտ գիշերն անցկացնել ու ողջ մնալ՝ իրեն շրջապատած շան և նրա ձագերի ջերմության շնորհիվ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նորածին աղջիկը հայտնաբերվել է Սարիստալ գյուղի դաշտում՝ շան ձագերով շրջապատված: Փոքրիկը միանգամայն անվնաս է եղել. տեղացիները նրան գտել են լացի արդյունքում: Երեխան պառկած է եղել հողին՝ պորտալարը չկտրած:

Նորածինը հոսպիտալացվել է:

Գյուղացիները նշել են, որ երեխայի ողջ մնալն ուղղակի հրաշք է, քանի որ տարվա այս եղանակին գիշերը բավականին ցուրտ է լինում: Նրանց խոսքով՝ նորածնին փրկել է շների մարմնի ջերմությունը:

Ներկայում ոստիկանությունը փնտրում է երեխային ծնողներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր