Վերադարձված գերիները հարցաքննվել են․ նոր մանրամասներ
Դեկտեմբերի 19-ին հայրենադարձված գերիները հարցաքննվել են, սակայն քրեականգործ հարուցված չէ։ Այդ մասին 24News-ի հետ զրուցում ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Ըստ նրա՝ գերիներից ոչ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի, նրանց մի մասը Ջերմուկի,մի մասն էլ Իշխանասարի մարտական դիրքիցէին գերի ընկել նոյեմբերի 16-ին տեղի ունեցածադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ «Բոլորն էլ գալիս են, որպես կասկածյալ հարցաքննվում են։ Դա ընդունված կարգն է, բայց հետո ի՞նչ կարգավիճակ կստանան, հարցաքննվելուց պարզ կլինի», - նշեց Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ գերիների վերադարձը տեղի էր ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Իսկ ավելի վաղ՝ դեկտեմբերի 4-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ վերադարձված 10 գերիներից 5-ին մեղադրանք էր առաջադրվել, որոնցից 4-ը դատարանի որոշմամբ կալանավորվել էին, մեկը՝ ոչ։ Վերջինի մասով ՔԿ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով: