Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին    

24 դեկ 2021 16:39

Այսօր մեր պետականությունը վերածվել է թեթևաբարո մի կնոջ, որ տալիս է բոլորին այն, ինչ ուզում են, սակայն փոխարենը ոչինչ չի կարողանում պոկել

«2021 թվականը Հայաստանի նորանկախ պատմության ամենաամոթալի տարին էր»,-այսօր հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» խորագրով քննարկման ժամանակ։


Նա մանրամասնեց, նույնիսկ 2020 թվականն այդքան ամոթալի չէր իր կապիտուլյացիոն փաստաթղթով, քանի որ պատմության ընթացքում ժողովուրդները հաղթում են, պարտվում են, դասեր են քաղում, գնում են առաջ։


«2021 թվականն ամենաամոթալի տարին է, քանի որ տեղի ունեցավ հունիսի 20-ը՝ պարտություն բերած, իր ժողովրդին դավաճանած ղեկավարի վերարտադրության օրը։ Սա խարան է, ես չգիտեմ, ինչ պետք է անի մեր ժողովուրդը, որպեսզի այդ խարանը կարողանա մաքրել իր ճակատից։ Եթե 301 թվականին մենք դարձանք առաջին ժողովուրդը, որն ընտրեց Քրիստոսին, ապա 2021-ին դարձանք առաջին ազգը, որն ընտրեց Հուդային՝ իրեն դավաճանած մարդուն»,-խոսքը շարունակեց Աշոտյանը։


Նա թվարկեց այդ ընտրության հետևանքները. Հայաստանը երբեք այսքան խղճուկ չի եղել արտաքին քաղաքականության մեջ, տարածաշրջանում։


«Հայաստանը երբեք չի եղել աշխարհի հզորների սեղանին պորտապար պարող դերակատար, այնինչ այսօր մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո մի կնոջ, որ տալիս է բոլորին այն, ինչ ուզում են, սակայն փոխարենը ոչինչ չի կարողանում պոկել։ Եթե աստղաբաններն ասում էին, որ 2021 թվականը ցլի տարի է, ապա հայ ժողովրդի համար այն կռտած ցլի տարի էր»,-ասաց ՀՀԿ-ական գործիչը։


Նա նշեց, դարձել ենք այնպիսի ժողովուրդ, որը 2021 թվականի ընթացքում չկարողացավ վերադարձնել իր որդիներին գերությունից, որ չկարողացավ հողին հանձնել իր բոլոր հերոսներին, պատժել որդիներին սպանած դավաճանին։


«Պետք է խոսել, խոսել փաստերով ու խոսել ցավից։ Սա մի տարի էր, երբ մեր դիվանագիտական ամենախոշոր ձեռքբերումը 106 սահմանախախտ ոչխարների վերադարձն էր։ Սա է ամենախոշոր դիվանագիտական հաղթանակը»,-նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր