Ճապոնիայում ստեղծել են սննդի համը փոխանցող հեռուստացույց, համը զգալու համար պետք է լիզել էկրանը
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2021/12/tttv_io.jpg)
Մշակումը կոչվում է Taste the TV: Այն պարունակում է 10 տարա՝ համային հավելումներով։ Դրանք խառնվում են միմյանց հետ՝ ստեղծելու ցուցադրվող ուտեստի համը։ Դրանից հետո այն փոխանցվում է հեռուստադիտողին՝ էկրանին փակցված հիգիենիկ թաղանթի միջոցով։
Պրոֆեսոր Խոմեյ Միյաշիտան կարծում է, որ նման գյուտերը կօգնեն բարելավել կապի և հաղորդակցության ուղիները համաճարակի դարաշրջանում, օրինակ՝ մարդիկ կարող են ճաշակել ռեստորանային ուտեստներ՝ առանց տանից դուրս գալու։ Հետագայում մշակումը կարող է օգտագործվել խոհարարների հեռավար ուսուցման, ինչպես նաև շոուների համար:
Երբ սարքը դրվի վաճառքի, կարժենա 875 դոլար։ Միյաշիտան հույս ունի ապագայում ստեղծել հարթակ, որտեղ օգտատերերը կարող են «ներբեռնել» իրենց սիրելի համերը: