Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

28 դեկ 2021 11:49

ՀՀ–ում սահմանադրական փոփոխությունների պահանջ հրապարակավ դրել է Իլհամ Ալիևը.«ժողվարչապետը» պատրաստ է դրան

ՀՀ–ում սահմանադրական փոփոխությունների պահանջ հրապարակավ դրել է նաև Իլհամ Ալիևը։ Նպատակն ակնհայտորեն ՀՀ անկախության հռչակագրի հիմնական դրույթներից հրաժարվելն է։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և հավելել.


«Անկախության հռչակագիրը մեր պետության հիմքն է, Սահմանադրության հիմքն է, 88–ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժման ծնունդն է։ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են այդ հիմքը վերացնել։ «Ժողվարչապետը» պատրաստ է դրան։


Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հրաժարվել է հռչակագրից՝ Արցախը համարելով ադրբեջանական ու մի կողմ դնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Հիմա նրանից դե յուրե են հրաժարում պահանջում։ Նիկոլը կողմ է այդ նախապայմանին էլ։ Ասել է թե՝ սահմանադրական փոփոխությունը ոչ միայն աթոռը պահելու փորձ է, այլ նաև Ալիևի 4–րդ նախապայմանը (մյուս նախապայմանները Փաշինյանը բավարարել է կամ բավարարման փուլում է)»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր