ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

29 դեկ 2021 10:44

Միլիոններ բյուջեից՝ Փաշինյանի պադավատապետությանը. «Առավոտ»

2021-ը հետպատերազմյան ծանր տարի է: Ու թվում էր, թե պետական գերատեսչությունները գոնե այս տարի պետք է կրճատեին ավելորդ ծախսերը, պաշտոնյաները պետք է զուսպ ապրելակերպ վարեին, առաջնահերթություն լիներ բացառապես պատերազմի բազմաբնույթ՝ հումանիտար ու տնտեսական հետեւանքների վերացումը, ավաղ` բոլորովին այդպես չէ:


«Առավոտ»-ն ուսումնասիրել է, թե ՀՀ վարչապետի աշխատակազմը պատերազմից հետո ի՞նչ ապրանքատեսակների գնման հայտ է ներկայացրել 2021-ին ու ինչ ուղղությամբ են հիմնականում ծախսել պետական բյուջեի փողերը: 


Այսպիսով, ուսումնասիրելով վարչապետի աշխատակազմի՝ 2021-ի գնումների պլանն ու այն ապրանքատեսակների ցանկը, որոնց պատվիրատու է եղել է այս պետական կառավարման մարմինը, առաջին տարօրինակ պատվերը, որը նկատում ենք՝ ավտոմեքենաների անիվների ահռելի մեծ քանակի գնման հայտն է՝ 372 անիվ:


Նախ, ինչպես պարզել ենք վարչապետի աշխատակազմին ուղղված գրավոր հարցմամբ, այս պահին աշխատակազմին սպասարկում է 12 ծառայողական մեքենա: Բայց այստեղ մի կարեւոր բացթողում կա: Իրականում վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված է թվով 40 տրանսպորտային միջոց՝ հերթապահ մեքենաներ, ինչպես նաեւ ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, կիսաբեռնատար եւ բեռնատար ավտոմեքենաներ: 40 տրանսպորտային միջոցի համար ամսական հատկացվում է 8045 լիտր վառելիք, որից 12 պաշտոնատար անձանց սպասարկող ծառայողական մեքենաների համար ամսական հատկացվող վառելիքի չափը 3143 լիտր է: Այսինքն, տարեկան հատկացվում է 96540 լիտր վառելիք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր