«Lada Priora»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում, վարորդը մшհացել է          «Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք», նոր մանրամասներ 15–ամյա աղջկա առևшնգման դեպքից       Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բшխվել են «Nissan»-ը և «Honda»- ն, կա վիրшվոր    

29 դեկ 2021 16:38

Բանակում չծառայած, կամավորական ջոկատ հավաքած, սակայն Արցախ չմեկնած մարզպետը պարգևատրվել է ՊՆ պատվոգրով

«Բանակում չծառայած, 2020թ․ պատերազմի ժամանակ կամավորական ջոկատ հավաքած, սակայն Արցախ չմեկնած մարզպետը պարգևատրվել է ՊՆ պատվոգրով

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ 2021թ. օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը ներառյալ եռամսյա վարժական հավաքներին պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցելու համար:

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019թ․ սեպտեմբերի 12-ին նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ․ ապրիլի 8-ին՝ Տավուշի մարզպետ։

Հայկ Ղալումյանը ժամկետային զինվորական ծառայություն չի անցել ՀՀ զինված ուժերում։ 2020թ․ Արցախում պատերազմի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից, կամավորագրվելու կոչից հետո Հայկ Ղալումյանի կոչով կամավորներից ստեղծվեց «Իջևան» կամավորական ջոկատը, որը մի քանի օր Տավուշի մարզի անտառներում պարապմունքներ անցկացնելուց հետո ոչ Արցախ մեկնեց, ոչ էլ՝ Տավուշի մարզի սահմանագոտի, սակայն ջոկատի անդամները պետական բյուջեից աշխատավարձեր ստացան 3 ամսվա համար»։

Ոսկան Սարգսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր