Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

29 դեկ 2021 16:57

Բրյուսել-Երևան չվերթը հետաձգվել է. ինքնաթիռը վերադարձել է Բրյուսելի օդանավակայան

Բրյուսել-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված վերադարձել է Բրյուսելի օդանավակայան՝ կայծակի հարվածի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրել է Aviation24.be կայքը։


Օդանավում 180 ուղևոր է եղել: Կայծակի հարվածը Լյուքսեմբուրգի օդային տարածքում է եղել: Օդաչուներն անմիջապես որոշել են վերադառնալ Բրյուսելի օդանավակայան։


Թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորները տեղավորվել են մոտակա հյուրանոցներում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր