Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

30 դեկ 2021 12:17

Թուրքիայում հույս ունեն, որ Հայաստանը կհրաժարվի իր օկուպացիոն քաղաքականությունից

Թուրքական կողմը նկատում է, որ Բաքուն դրական վերաբերմունք ունի Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:
«Նախագահ Էրդողանին շատ է հուզում, թե ադրբեջանցի եղբայրներն ինչ վերաբերմունք ունեն Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ ։ Պարոն Ալիևը (Ադրբեջանի նախագահը) դրական է վերաբերվում գործընթացին», - հայտարարել է Չելիքը։
Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան այդ քայլերը ձեռնարկում է տարածաշրջանի լարվածությունը թուլացնելու համար՝ հիշեցնելով, որ Սերդար Քըլըչը նշանակվել է հատուկ ներկայացուցիչ (Հայաստանի հետ հարաբերությունների գծով - խմբ.)
Նրա խոսքով` կարգավորման ճանապարհին առաջին քայլը կարող են լինել Թուրքիա - Երևան չարտերային չվերթերը, որոնք դադարեցվել էին 2019 թվականին:
Չելիքն ասել է` Թուրքիայում հույս ունեն, որ Հայաստանը կհրաժարվի իր օկուպացիոն քաղաքականությունից։
ՀՅԴ - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2021
Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կբերի ինքնիշխանության կորստի. ՀՅԴ Բյուրո
27 դեկտեմբերի, 21:13
209
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնեց, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա, քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր