Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 դեկ 2021 14:57

Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում․ գտել են նաև թմրամիջոց ու արնանման հետքեր

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչներց մեկից, ով հայտնել է, որ իր հարևանուհու դուռը բացել է և հատակին հայտնաբերել են արնանման հետքեր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկները, պարեկներն ու ոստիկանները նշված տանը հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 24-ամյա Լիլիթ Մ-ին՝ «աջ բազկի կտրած վերք, հիպոբոլեմիկ շոկ» ախտորոշմամբ, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան» բժշկական կենտրոն։


Նշված տանը հայտնաբերվել է նաև Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Բ-ն, ում վրա հայտնաբերվել է արնանման հետքեր։  Բժիշկները նրան նույնպես օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։


Ոստիկանները տանը հայտնաբերել են թմրամիջոց և, ըստ տեղեկությունների, Լիլիթ Մ-ն ու Սարգիս Բ-ն օգտագործել են և դրանից հետո Լիլիթ Մ-ի մոտ առաջացել են ցնցումներ, որի ժամանակ էլ, ըստ Սարգիս Բ-ի պատմածի, հավանաբար, նա ձեռքով հարվածել է պատշգամբի ապակուն, ինչի հետևանքով էլ վնասվածք է ստացել։ 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Կոստանդյանի գլխավորությամբ բնակարանում հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգվածներ, իսկ Սարգիս Բ-ն հայտնել է, որ այդ ամենը հանդիսանում է թմրամիջոց։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Սարգիս Բ-ին թմրամիջոցն ուղարկել է համացանցում «Իքս» մականունով գրանցված օգտատերը։


Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր