Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակմանը          Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող Արթիկի բնակչին       2025 թվականին բանակ է զորակչովել զորակոչի ենթակաների միայն 35 տոկոսը, իսկ զինվորների թվի 30 տոկոսի չափով տղաներ հրաժարվել են ՀՀ քաղաքացիոնությունից    

30 դեկ 2021 15:43

Երեկ հայրենիք վերադարձած զինծառայողներից մեկը ձերբակալվել է, 4-ը հարցաքննվել

Երեկ ադրբեջանական գերությունից հայրենադարձված հինգ զինծառայողներից մեկը ձերբակալվել է՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՔԿ-ի հետ, որտեղից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ Ա. Խ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք)։ 


Երեկ հայրենիք վերադարձած մյուս չորս զինծառայողները հարցաքննվել են քրեական գործի շրջանակներում։


Հիշեցնենք, որ երեկ Հունգարիայի միջնորդությամբ ադրբեջանական գերությունից հայրենադարձվել է ևս 5 հայ զինծառայող, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր