Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»       Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ «Հրապարակ»    

05 հուն 2022 11:18

Փաշինյանը ձգտելու է հանդիպել Էրդողանի հետ,բոլոր խաղացողները ձգտելու են ամրապնդել իրենց տակտիկան, ՀՀ-ի համար կլինի ոչ շահեկան

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ 2021թ․ ընթացքում հարավկովկասյան «շախմատային պարտիան» շարունակվել է մեծ թափով, և ներկայումս «թագավորական գամբիտի» փուլում ենք:


Դա, ըստ նրա, այս տարի ևս շարունակվելու է, բոլոր խաղացողները ձգտելու են ամրապնդել իրենց տակտիկան, որը բոլոր խաղացողների դեպքում քիչ թե շատ նորմալ է, իսկ Հայաստանի դեպքում, մեղմ ասած, ոչ շահեկան:




Տարասովը գտնում է, որ նույնիսկ այս փուլում խաղը փոխելու հնարավորություններ կան, սակայն էական է, թե ով է դա անողը:



Հայաստանի համար այս տարի առանցքային զարգացումները սպասվում են հայ-թուրքական բանակցային գործընթացից, քանի որ Թուրքիան այնպիսի խաղացող է տարածաշրջանում, որի հետ հարաբերությունների կարգավորումը կամ դրան մոտ գործընթացն էական ազդեցություն է ունենալու Հայաստանի համար` քաղաքական ու տնտեսական առումներով։ Արդյոք սա հաշվարկվո՞ւմ է Հայաստանում, կարծում եմ՝ ո՛չ:


Փաշինյանը ձգտելու է հանդիպել Էրդողանի հետ, ինչի փորձերն արել է 2021թ․ ընթացքում, և երևի թե այս տարի այդ փորձերը կհաջողեն, քանի որ բանագնացներն աշխատելու են Ղարաբաղյան գործընթացի նմանությամբ կազմակերպել բարձրաստիճան հանդիպում։ Սակայն, ի տարբերություն Ղարաբաղյան գործընթացի, հայ-թուրքականը երկարաձիգ չի լինելու, քանի որ, ինչպես երևում է, բոլոր հարցերում կա կոնսենսուս, քանի որ Թուրքիայի համար կարևոր բոլոր պայմանները հայկական կողմը վերացրել է:



Հայ-թուրքական երկխոսությունն այս տարի կլինի ՀՀ արտաքին քաղաքականության ամենածանր և կարևոր թեման»,-ասաց Տարասովը:


Նրա կարծիքով՝ ավելի պակաս էական կլինեն զարգացումները Ադրբեջանի հետ բանակցություններում, քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվում են ամենածանր և աշխարհաքաղաքական բնույթ ունեցող հարցից՝ Արցախի կարգավիճակի հարցից: «Զարգացումներն այս առնչությամբ գնալու են ամենականխատեսելի սցենարով, որի մասին ՀՀ իշխանությունները խոսում են բաց տեքստով: Ինչ վերաբերում է Հայաստանի շուրջ իրավիճակին, ապա, ինչպես նշեցի՝ պարտիան շարունակվում է, կոնֆիգուրացիաներն անընդհատ փոփոխվում են, ինչպես ադրբեջանաիրանական հարաբերությունները: Դինամիկան այս տարի նույնն է լինելու»,-նշեց նա:


Աղբյուրը՝ 168.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր