«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

06 հուն 2022 15:10

Ռուս խաղաղապահները Ղազախստան կմեկնեն, ռազմական աերոդրոմի ավիագունդը բերվել է մարտական ​​պատրաստության, կլինի նաև լրացուցիչ ռազմական ուժերի տեղափոխում

Ռուսաստանը սկսել է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու նախապատրաստական ​​աշխատանքները։ Օրենբուրգի մարզի ռազմական աերոդրոմի ավիագունդը բերվել է մարտական ​​պատրաստության. հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
 
«Բացի այդ, ըստ նախնական տվյալների, 11-րդ գվարդիական ինժեներական բրիգադը, որն այժմ գտնվում է Կամենսկ-Շախտինսկի քաղաքում, կարող է տեղափոխվել հարևան հանրապետություն», - ասվում է հաղորդագրության մեջ։
 
REN TV-ի փոխանցմամբ՝ Ղազախստան մեկնելու հրաման նաև ստացել են  76-րդ օդադեսանտային դիվիզիայի հատուկ նշանակության ու 45-րդ օդադեսանտային հատուկ նշանակության ջոկատները։ Նախատեսվում է նաև լրացուցիչ ռազմական ուժերի տեղափոխում Ղազախստան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր