«Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 տրանսպորտային միջոց          Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ       ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է    

07 հուն 2022 11:04

Հատուկ ծառայությունների բոլոր ուժերի լիակատար մոբիլիզացում եւ մարտական պատրաստվածություն.Ղազախստանի ողջ տարածքում մտցվել է ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ

Ղազախստանի ողջ տարածքում մտցվել է ահաբեկչական վտանգի «կրիտիկական կարմիր» մակարդակ, տեղեկացվում է Tengrinews.kz-ի Telegram-ալիքում։

«Ահաբեկչական վտանգի «կարմիր» մակարդակի սահմանման դեպքում հատուկ ծառայություններին թույլատրվում է իրականացնել անձի եւ իրերի, տրանսպորտային միջոցների զննում, ինչպես նաեւ ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել նրանց երթեւեկը։

Թույլատրվում է նաեւ անխոչընդոտ մտնել բնակելի եւ այլ շենքեր։ Կարող են ձեռնարկվել այնպիսի միջոցներ, ինչպես բանակցությունների եւ այլ տեղեկության վերահսկումը, որը փոխանցվում է հեռահաղորդակցային համակարգերի խողովակներով։ Բացի այդ,  ենթադրվում են հատուկ ծառայությունների բոլոր ուժերի լիակատար մոբիլիզացում եւ մարտական պատրաստվածություն, ինչպես նաեւ ռեժիմային միջոցների ուժեղացում»,- նշում է Tengrinews.kz-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր