Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 հուն 2022 11:18

Մի մեծ պրոբլեմ կա՝ադրբեջանցիների հարյուրավոր կեղծ էջեր են բացել հայկական ազգանուններով, որոնց միջոցով փորձում են ղազախներին տրամադրել այնտեղ ապրող հայերի դեմ

Մի հատ մեծ պրոբլեմի առաջ ենք կանգնել։
Ադրբեջանցիների հարյուրավոր կեղծ էջեր են բացել հայկական ազգանուններով, որոնց միջոցով փորձում են ղազախներին տրամադրել այնտեղ ապրող հայերի դեմ։
Ներկա պահին Ղազախստանում համացանցը կիսատ֊պռատ ա աշխատում, և դեռևս իրենց սադրանքների արդյունավետությունը տոտալ բնույթ չի կրում, բայց դա դեռևս։
Համայնքը չպետք է այս իրավիճակում կողմ դառնա։
Ես ինչքան հասկանում եմ ՀՀ-ի համապատասխան կառույցները թքած ունեն այս խնդրի վրա, ինչը բավականին վտանգում է մեր համայնքը այնտեղ։
Առաջարկում եմ մեր ԱԳՆ մացորդներին, Ղազախստանում դեսպանատանը և համայնքի ներկայացուցիչներին միատեսակ թեզեր մշակել և մաքսիմալ հակազդել հակահայկական քարոզչությանը։
Ձևերը այստեղ չեմ գրելու, ով գիտի, գիտի, բայց գործընթացը պետք ա արագացնել։
Փաշինյանը իր հերթական անմեղսունակությամբ խնդիրներ է ստեղծել, որոնք պետք է արագ լուծվեն , իսկ վտանգները չեզոքացվեն։
Հ.Գ. Ղազախներին քրֆող ( անկախ նրանից որ կողմից են) հայկական օգտահաշիվները 99%ով ադրբեջանցիների հսկողության տակ են։
Ռեփորթեք թող գնան։
 
Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր