Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 հուն 2022 14:14

Տոկաևը հրամայել է առանց նախազգուշացման կրակ բացել ահաբեկիչների վրա.ինչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ

Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը հրամայել է ահաբեկիչների ուղղությամբ կրակ բացել՝ առանց նախազգուշացման։
«Հանցագործներին պետք է ոչնչացնել, և դա կարվի մոտ ժամանակներս»,- ուղերձի ժամանակ ասել է Տոկաևը:
Նրա խոսքով՝ Ղազախստանը գործ ունի օտարերկրյա հանցագործների հետ, ընդհանուր առամամբ հարձակումներին մասնակցել է 20 հազար ահաբեկիչ։
Տոկաևն ընդգծել է, որ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչու է պետությունը աչքաթող արել գրոհայինների բջիջներում ահաբեկչական գործողությունների ընդհատակյա նախապատրաստումը:
Ընդ որում Տոկաևը նշել է, որ քաղաքացիների այն պահանջները, որոնք արտահայտվել են խաղաղ ձևերով, լսելի են եղել:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ երկրների ղեկավարների ցուցաբերած աջակցության համար:
«Շնորհակալության հատուկ խոսքեր եմ ուղղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նա արագ և բարեկամաբար արձագանքեց օգնության իմ խնդրանքին»,-ասել է Տոկաևը:
Տոկաևն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ արտասահմանում կողմերին կոչ է արվում բանակցություններ վարել խնդիրների խաղաղ լուծման համար:
«Ինչ հիմարություն, ինչ բանակցություններ կարող են լինել հանցագործների, մարդասպանների հետ»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին` հեղուկ գազի թանկացման ֆոնին (ավելի ուշ թանկացման որոշումը չեղարկվեց)։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր