Փաշինյանի` «դոմփել», «Ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների մասով որոշման ժամկետը լրանում է. «Ժողովուրդ»          Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ»       Իրավապահները սկսել են անհանգստացնել գողականներին ու թաղային ավտարիտետներին, գերնպատակն է՝ նրանց հանել եկեղեցու դեմ․ «Իրավունք».    

07 հուն 2022 15:06

Այս աղմկահարույց վարկածը. Ղազախստանի նախագահը պատրաստվում է հայտարարել իր դեմ կազմակերպված «ուժայինների դավադրության» մասին

Այս աղմկահարույց վարկածը Ալմա-Աթայի աղբյուրները հայտնել են «Комсомольская правда»-ի հատուկ թղթակից Վլադիմիր Որսոբինին։

«Իմ տեղեկություններով, Ղազախստանի նախագահ Տոկաևը շուտով հանդես կգա ուղերձով, որում կհայտարարի իր դեմ կազմակերպված «ուժայինների դավադրության» մասին:

Կներկայացվեն երկրում ապստամբների համակարգման մասին ուժային կառույցների ներգրավման մասին, որոնք մատակարարում էին ապստամբներին հատուկ հաղորդակցության միջոցներով և համակարգում նրանց գործողությունները (ի վերջո այստեղ անջատված էր ինտերնետը և նույնիսկ բջջային կապը)։

Գլխավոր դավադիրը ԿՆԲ-ի (Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտե, ՌԴ ФСБ-ի պիտի կառույց) նախկին ղեկավար Կարիմ Մասիմովն էր։ Նա երկու օր առաջ ազատվել է աշխատանքից։ Եվ նաև նրա տեղակալը՝ Նազարբաևի եղբորորդի Աբիշ Սամատ Սաթիբալդյուլին։ Ըստ ամենայնի Ղազախստանում հիմա, «վերևից հեղափոխություն» է տեղի ունենում։ Այժմ նախագահ Տոկաևը փորձում է Նազարբաևին և նրա կլանին ընդհանրապես հեռացնել Ղազախստանում իշխանությունից։ Ճիշտ է դա, թե ոչ, պարզ կլինի առաջիկա մի քանի ժամում»,- գրում է Որսոբինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր