Կանադայում տարածվում է տարօրինակ, նոր առեղծվածային ծանր հիվանդությունը, ի՞նչ է դա
Կանադայի երիտասարդ բնակիչներն սկսել են հիվանդանալ տարօրինակ, ծանր հիվանդությամբ, որի առաջին դեպքերն արձանագրվել են Նյու Բրանսուիկ նահանգում: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով տեղի Vitalité առողջապահական ցանցի աշխատակցին:
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ անհայտ հիվանդությունը հանգեցնում է երիտասարդ կանադացիների մոտ մտավոր ունակությունների արագ անկման: Առաջին անգամ նման հիվանդություն գրանցվել է մոտ 2 տարի առաջ: Չնայած անցած ժամանակին՝ բժիշկներն այդպես էլ չեն պարզել ուղեղի հիվանդության առաջացման պատճառը:
Այս տարվա սկզբին հայտնի է դարձել, որ առեղծվածային հիվանդությունն ավելի հաճախակի է գրացվում: Մարդիկ, որոնք, ենթադրաբար, հիվանդացել են այս հիվանդությամբ, մկանների սպազմ են ունենում, ինչպես նաև վեստիբուլյար ապարատի աշխատանքի խանգարումներ, հիշողության հետ կապված խնդիրներ: Այլ ախտանշանների թվում է ցավը ոտքերում և ձեռքերում: Չեն բացառվում նաև զգայապատրանքները (հալյուցինացիա), քաշի կորուստն ու անքնությունը:
Պարզվել է, որ տվյալ հիվանդությունը կարող է տարածվել այն մարդկանց շրջանում, որոնք խնամում են հիվանդացածներին:
Ինչպես պարզաբանել է կանադական առողջապահության ցանցի աշխատակիցը, հաստատված դեպքերի թիվն աճում է: Ի դեպ, հիվանդանոցում են հայտնվում է անձինք, որոնք առողջական խնդիրներ չեն ունեցել: Ներքա պահին ուսումնասիրվող դեպքերի պաշտոնական թիվը 48 է: