Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

16 հուն 2022 15:10

Ուժեղացված հսկողություն Հայաստանի սահմանակետերում

Կապիկի ծաղիկ հիվանդության հնարավոր ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ուժեղացվել է հսկողությունը սահմանին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։

«Համագործակցում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, որոնք սահմանին իրականացնում են հսկողություն։ Ուժեղացվել է հսկողությունը ջերմող հիվանդների հայտնաբերման համար, քանի որ կապիկի ծաղիկ հիվանդությունը սկսվում է ջերմությամբ, իսկ երկու-երեք օրվա ընթացքում առաջանում է ցան»,- ասաց նա` հավելելով, որ 

Նրա խոսքով՝ հունիսի 15-ի դրությամբ ամբողջ աշխարհում մարդկանց շրջանում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը  հասել է 1704-ի։ Դրանք հիմնականում գրանցվել են երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Ընդհանուր առմամբ, կապիկի ծաղիկի դեպքերը գրանցվել են աշխարհի 34 երկրում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր