Պենտագոնը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրել Իրանի դեմ գործողությունների համար          Վլադիմիր Պուտինն ուԴոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել       Ապրիլի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 ապր 2026 21:27

Վլադիմիր Պուտինն ուԴոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Վլադիմիր Պուտինն ուԴոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տևել է ավելի քան 1,5 ժամ, հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։

Պուտինը Թրամփին ասել է, որ պատրաստ է Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հայտարարել, և Թրամփը աջակցել է այդ գաղափարին, հայտնել է Ուշակովը։

Թրամփը Պուտինին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համաձայնագիրն արդեն մոտ է։

Պուտինը Թրամփին ասել է, որ ակնկալում է չափազանց ծանր հետևանքներ, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը վերսկսեն ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։

Պուտինը շնորհավորել է Մելանյա Թրամփին ուշացած ծննդյան կապակցությամբ և նշել նրա ներդրումը ռուս և ուկրաինացի երեխաների իրենց ընտանիքների հետ վերամիավորման գործում, հայտնել է Ուշակովը։

Պուտինը Թրամփին ասել է, որ 2025 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանը Ուկրաինա է տեղափոխել ավելի քան 20,000 դի, մինչդեռ Ուկրաինայից ստացել է մի փոքր ավելի քան 500 դի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր