ԵԽԽՎ-ում բանաձև է ընդունվել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման պահանջով          ԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների       Իրանի հետ պшտերազմը՝ թեկուզ աշխարհի թիվ մեկ ռшզմական գերտերության համար, հղի է անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերով    

08 հուն 2022 14:17

Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել, երբ կրակոց է հնչել.Ալմաթիում հրազենային վնասվածքից 11-ամյա երեխա է զոհվել

Ալմաթիում երեխա է մահացել հրազենային վնասվածքից, ևս մեկը վիրավորվել է քաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանում երեխաների իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ըստ երեխաների իրավունքների պաշտպանի՝ հունվարի 5-ին Ալմաթիում հրազենային վնասվածքից երեխա է մահացել։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել, երբ կրակոց է հնչել, որը մահացու է եղել 11-ամյա երեխայի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է նաև, որ հունվարի 7-ին Ալմաթիի մանկական հիվանդանոց ծանր հրազենային վնասվածքներով 15-ամյա դեռահաս է տեղափոխվել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Հաղորդվում է, որ դեռահասը հոր հետ մեքենա վարելիս է եղել, երբ կրակել են նրանց մեքենայի վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր