Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

10 հուն 2022 12:09

Նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը.Ղազախստանը կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել է ռուսական աշխարհի ազդեցության գոտի

Ղազախական հեղափոխությունը տապալեց այդ երկրի փաստացի նախագահ Նազարբաևին: Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ գրել է միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը՝ հավելելով.


«1. Հիմա, եթե Տոկաևը պահպանի իր պաշտոնը, (կարծես ամեն ինչ դրան է գնում) ապա առավելապես Ռուսաստանի շնորհիվ: Սա նշանակում է լինել կախված Ռուսաստանից համարյա այնքան, որքան կախված է Բելառուսը: Ի դեպ հենց Ռւսաստանի շնորհիվ է Տոկաևը ստացել անսահման իշխանություն և հենց Տոկաևն է այս պահին հեղափոխության հիմնական շահառուն:


2. Գոնե այս պահին Ղազախստանն ըստ էության կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել է ռուսական աշխարհի ազդեցության գոտի (տես թուրքիայի դիրքավորումը պան թուրքական զորքեր ստեղծելու անհրաժեշտության մասին):


Բնականաբար նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը՝ նեոօսմանյան կայսրություն ձևավորելու ճանապարհին (տես թուրք-ադրբեջանական համատեղ հիստերիան):


3. Եթե Ռուսասանը կորցներ Ղազախստանը, ապա նա կկորցներ նաև ԵԱՏՄ-ն, քանի որ առանց ԵԱՏՄ հեղինակ և երկրորդ ԵԱՏՄ տնտեսություն Ղազախստանի, այդ կառույցը չէր լինի:


Ի դեպ ոչ ստաբիլ Ղազախստանը լուրջ մարտահրավեր է չինական ճանապարհ և գոտի նախագծի իրականացման համար և այս առումով, կարծում եմ, Ռուսաստանն ունի Չինաստանի լիակատար աջակցությունը՝ ամեն գնով իրավիճակը ստաբիլացնելու համար (տես Չինաստանի նախագահի ուղերձը):


Մի բան է պարզ: Կապ չունի, թե ով է բարձրացնում հեղափոխական ալիքը, կարևոր է, թե ով է կարողանում այդ ալիքը ճիշտ ժամանակին առավել օպերատիվ որսալ և վերցնել իր շահաբաժինը»:


Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Բողոքի ցույցերը կարճ ժամանակում վերածվեցին մասշտաբային անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրության ռեժիմ սահմանեց։ Նա նաև օգնության համար դիմեց ՀԱՊԿ-ին, որը խաղաղապահ ուժեր ուղարկեց Ղազախստան։ Նշենք, որ այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստը, որի ժամանակ կքննարկվի Ղազախստանում ստեղծված իրադարձությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր