Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»          ՌԴ–ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի hզnր       Հուլիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

10 հուն 2022 17:30

Ղազախստանում մահացած են գտել երկու բարձրաստիճան ուժայինների,նրանք կարող էին ինքնասպան լինել ցույցերից հետո

Ղազախստանի ուժային կառույցների երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ժամբիլի շրջանի ոստիկանական բաժանմունքի պետ, գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմենովին և Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետ Ազամաթ Իբրաևին, մահացած են գտել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ տեղական լրատվամիջոցները ենթադրում են, որ նրանք կարող էին ինքնասպան լինել ցույցերից հետո:

Իբրաևին գտել են մայրաքաղաք Նուրսուլթանում գտնվող իր տան բակում, Սուլեյմանովին մահացու հրազենային վնասվածքով գտել են իր աշխատասենյակում։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Սուլեյմանովին սպառնացել են տրիբունալով այն պատճառով, որ ոստիկաններից մի քանիսն անցել էին ցուցարարների կողմը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր