Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

11 հուն 2022 14:17

ՊՆ փոխնախարարը հաստատեց՝ Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ը թշնամուն հանձնելու փաստաթուղթը

Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել ոչ թե բանավոր պայմանավորվածությունների կամ ինչ-որ հանգամանքների պարտադրանքով, այլ դավադիր հուշագրի հիման վրա: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և հավելեց, որ իր այս հայտարարությունից հետո ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է՝ թե երևի ռուսներից կամ ադրբեջանցիներից է Մանուկյանը ստացել այդ փաստաթուղթը:

Գեղամ Մանուկյանը, դիմելով ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին ասաց.

«Պրն Սարգսյան, որ այդ փաստաթուղթը ՊՆ-ում դրված է, ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որ հիմա դեսպան է, լավ էլ ստորագրել է այդ փաստաթուղթը, մեկ տարի գաղտնի են պահել ժողովրդից, մեկ տարի ասել են բանավոր համաձայնություն է, վերջում պարզվել է, լավ էլ գրավոր է»,-ասաց նա:

ՊՆ փոխնախարարը նախընտրեց լռությամբ պատասխանել ԱԺ պատգամավորին։a
***
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հաստատում է՝ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն հանձնելու վերաբերյալ փաստաթուղթը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել բանավոր հուշագրի հիման վրա, որը ստորագել է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Լրագրողի հարցին՝ հերքո՞ւմ, թե՝ հաստատում է Մանուկյանի հայտարարությունը, ՊՆ փոխնախարարն ասաց.

«Որևէ մեկը չի հերքում, պարոն Մանուկյանն էլ հստակ ասում է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր