Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին          ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները       «Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները    

12 հուն 2022 14:39

Թուրքիայի ՊՆ-ն ցավակցություն է հայտնել ադրբեջանցի զինծառայողների համար.Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է արդար գործի համար պայքարում

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջեւ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում են, որ Հուլուսի Աքարը ցավակցություն է հայտնել հունվարի 11-ին Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Աքարը նշել է, որ Թուրքիայի Զինված ուժերը, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին են արդար գործի համար պայքարում։


Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հունվարի 11-ին Ադրբեջանը հերթական ագրեսիան էր նախաձեռնել Հայաստանի հետ սահմանին։ Փոխհրաձգության ժամանակ զոհվել է երեք հայ զինվոր։ Ադրբեջանական կողմն օգտագործել է հրետանի եւ անօդաչուներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր