Թուրքիան ուլտիմատո՞ւմ է դնում Հայաստանի առջև՝ նոր էջ բացելու համար 4 նախապայման պիտի կատարի Հայաստանը

Ըստ Քորքմազջանի` այդ 4 նախապայմաններն են.
Հայաստանը պետք է անհապաղ կատարի 2020 թ. նոյեմբերի 9 (10)-ին Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված հրադադարի համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները:
Հայաստանը և Թուրքիան պետք է հարգեն փոխադարձ ինքնիշխանություններն ու տարածքային ամբողջականությունները և հայտարարեն խաղաղության մեջ ապրելու մասին:
Հայաստանը ՄԻԵԴ-ի Փերինչեք-Շվեյցերիա որոշման հիման վրա պետք է հրաժարվի «Ցեղասպանության ստից»:
Երկու երկրների մեջ չպետք է տեղ լինի թշնամության: Այդ շրջանակում, Հայաստանի Շիրակ մարզում Թալաթ փաշայի և ամբողջ թուրք ազգին նվաստացնող արձանը պետք է անմիջապես հանվի: