Մթերքներ, որոնք իրենց հակաբակտերիալ հատկություններով կարող են փոխարինել հակաբիոտիկներին          Տեսանյութ.Խփել ուղի՛ղ թիրախին, ամեն վայրկյանը կարող է կյանք արժենալ. Ազատազէնի հրաձգարանում հերթեր են       Ադրբեջանական սադրանքի հետեւանքով վնասներ է կրել հենց Ադրբեջանը. ունեն 3վիրավոր    

13 հուն 2022 16:29

ՈՒրախ լուր.. Հայաստանը մինչև տարվա վերջ կունենա սերիական կամ մասսայական արտադրության անօդաչու թռչող սարքեր

Հայաստանը մինչև տարվա վերջ կունենա սերիական կամ մասսայական արտադրության անօդաչու թռչող սարքեր։

«Նորությունները շատ են, նույնիսկ, նորություն են այն աստիճան, որ, կարելի է ասել, հաջողություններ ունենք, միայն լավ իմաստով, մի խնդիր կա բոլոր ընկերությունների մոտ՝ իրենք ուզում են ամեն ինչ իդեալական  լինի, նոր վերջնական պատրաստի արտադրանք տան, թեկուզ, մեր կողմից էլ պահանջն այդպիսին է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

Դեկտեմբերի վերջին-հունվարի առաջին տասն օրվա մեջ Հայաստանում ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող ընկերությունները համապատասխան քանակությամբ արտադրանք պետք է հանձնեին, բայց վերջին պահին ինչ-որ խնդիր է եղել, սակայն նախարարը վստահեցնում է՝ մի քանի ընկերություն կարող է մոտակա ժամանակ վերջնական ավարտել ու պաշտպանության հանձնել թռչող, իրենց նպատակին ծառայող ԱԹՍ-ներ։

Հույս կա՞, որ 2022 թվականի ավարտին մենք կունենաք ամբողջական պատկեր, նախարարն արձագանքեց. «Հաստատ, նույնիսկ ավելի շուտ»։

Խաչատուրյանն ընդգծեց՝ իրենց ամբողջական աշխատանքի իմաստն այն է, որ օգնեն բոլոր ընկերություններին, որոնք տեղում են հիմնում արտադրանքը՝ անկախ նրանից, պետական են, թե մասնավոր։

Տնտեսական հաշվարկներ արվե՞լ է՝ ավելի մատչելի՞ է տղում արտադրել, թե՞ դրսից բերել, նախարարն ասաց, թե, որպես տնտեսագետ, իրեն էլ է այդ հարցը հետաքրքրում։

«Կան այդպիսի ընկերություններ, որ հենց տեղում են արտադրում, այդ ընկերությունների արտադրանքն այսօր իրենց նպատակին ծառայում է։ Դրա տնտեսական արդյունավետությունն, իհարկե, չենք հաշվարկել, բայց ինձ, որպես տնտեսագետի, այդ հաշվարկը հետաքրքրում, թե ինչ է նշանակում արտադրել Հայաստանում՝ դրսից ներկրելու փոխարեն, որովհետև նախկինում բոլոր բացատրություններն այդպիսին են եղել, որ տեղական կարողություններ չունենք ու դրա փոխարեն լավ կլինի այն գումարները, որ ծախսում ենք մեր տեղական արտադրության վրա, ծախսենք դրսից պատրաստի արտադրանք ներկրելու վրա։ Հիմա կառավարության մոտեցումը 180 աստիճան հակառակն է», - նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։

Թե որքանով են հետևողական, որ հետագայում անսարքություններ ի հայտ չգան՝ հաշվի առնելով ներկայում հարուցված քրեական գործը զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ, նախարարն ասաց, թե անում են ամեն բան, որ այն համակարգում, որտեղ ինքն է պատասխանատու, որևէ խնդիր չլինի։

«Համոզված եմ, որ իմ կոլեգաներն էլ աշխատում են, որ չաշարահումներ չլինեն, բայց մի խնդիր կա՝ եթե դա համակարգային չէ, իսկ Հայաստանը նախկինում միշտ կոռուպցիայի ընկալման առումով ներկայացվել է որպես համակարգային, իսկ համակարգային նշանակում է վերևից ներքև, հիմա եթե դա համակարգային չէ, հարցը շատ հեշտ է լուծվում», - հավելեց Վահագն Խաչատուրյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր