Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը          «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք․ ՆԳՆ զգուշացնում է       Պայթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոցներ    

30 մայիս 2023 14:10

ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կիևյան ռեժիմը երեքշաբթի օրը հարձակվել է Ռուսաստանի մայրաքաղաքի վրա ութ անօդաչու թռչող սարքերով, որոնք բոլորն էլ խոցել են։


 
«Այսօր առավոտյան Կիևյան ռեժիմը անօդաչու թռչող սարքերով ահաբեկչություն է իրականացրել Մոսկվայի օբյեկտների վրա: Հարձակմանը մասնակցել է ութ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք: Խոցվել են թշնամու բոլոր անօդաչու թռչող սարքերը»,- հայտնել են գերատեսչությունից:


Նրանք հավելել են, որ «դրանցից երեքը ճնշվել են ռադիոէլեկտրոնային մարտական միջոցներով, կորցրել են կառավարումը և շեղվել նախատեսված թիրախներից, ևս 5 անօդաչու թռչող սարքեր Մոսկվայի շրջանում խոցվել են «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և հրազենային համակարգով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր