Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

28 հուն 2021 16:41

Ռուսական Orion-E ԱԹՍ-ները«Bayraktar»-ները, որոնք դուրս կգան համաշխարհային շուկա,կդառնան «մարդասպանների» մրցակիցները, ինչպիսիք են թուրքական «Bayraktar»-ները

Ռուսաստանը Orion-E հարվածային անօդաչու սարքը բերվում է զենքի համաշխարհային շուկա: Եվ ձեռք բերման  առաջին հայտերն արդեն ստացվել են: «Ռոսօբորոնէքսպորտ»-ը  անօդաչու թռչող սարքը մշակող Kronstadt ընկերության հետ Orion-E-ն առաջարկում է հարվածային տարբերակով, որը հագեցած է ունիվերսալ սպառազինության համակարգով: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ռազմարդյունաբերական համալիրից զրուցակիցը:

Փորձագետները ենթադրում են, որ անօդաչու թռչող սարքերի արտահանման մատակարարումները կարող են սկսվել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Դա տեղի կունենա Դուբնայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան բացելուց հետո: Ռուսաստանում հարձակողական անօդաչուների զանգվածային արտադրության առաջին մասնագիտացված գործարանը կսկսի գործել 2021-ի նոյեմբերից:

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Orion-E-ն լավ առաջարկ կլինի ինքնաթիռի գնի, որակի և ինտելեկտուալացման տեսանկյունից: Անօդաչու թռչող սարքերը կդառնան այնպիսի  «մարդասպանների» մրցակիցները, ինչպիսիք են թուրքական «Bayraktar»-ները:

Orion-E-ն երկարաժամկետ հարվածային ԱԹՍ է: Այն կարող է օդում մնալ մինչև մեկ օր: Թռիչքի առավելագույն քաշը 1150 կիլոգրամ է, թռիչքի բարձրությունը՝ յոթ կիլոմետր, երկարությունը ութ մետր է, իսկ թևերի բացվածքը՝ 16: Այն կրում է ավիացիոն զենքի համընդհանուր համալիր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր