Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

15 հուն 2022 10:31

Արցախը մեզ խանգարում էր ...Նիկոլը մեղավոր չէր, նա երկիր շատ փող կբերի, և դու էլ դրանով լավ կապրես.. ի՞նչ է բացահայտել Փաշինյանի բանագնացը..

Այսօր երեկոյան մի հետաքրքիր ու տարօրինակ հանդիպում ունեցա․․․ Նիկոլ Փաշինյանի մի բանագնացի հետ։ Իհարկե, վերջինս շարունակ պնդում էր, որ վարչապետը տեղյակ չէ իր հանդիպման մասին, բայց չէր էլ թաքցնում, որ ինձ է փոխանցում Փաշինյանի կարծիքը։
 
Տվյալ անձը ինձ համոզում էր, որ 2007-ի իմ ճանաչած Նիկոլ Փաշինյանը և 2022-ի Նիկոլ Փաշինյանը տարբեր մարդիկ են։ Ասացի, որ պարզ է, այն ժամանակ ամեն գնով ձգտում էր իշխանության, հիմա ամեն գնով ձգտում է պահել իշխանությունը։
 
Ինձ փորձում էր համոզել, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած կասկածելի (ինձ համար անկասկած) իրողությունները եղել են Փաշինյանի միամտության և խաբվելու հետևանքով, իսկ հիմա նա ավելի փորձառու է և գիտի, թե Ադրբեջանի հետ ինչպես պետք է խոսի։ Այլ կերպ ասած՝ իմ պնդումները և փաստերը չէր բացառում, բայց համոզում էր, որ Փաշինյանի այդ քայլերը եղել են նախկին իշխանությունների վարած սխալ դիվանագիտական աշխատանքի հետևանքով։
Հարցնում եմ՝ 2020-ին Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործարք եղե՞լ է։ Ասում է՝ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Պետք է կարողանալ ճիշտ մանևրել աշխարհաքաղաքական իրավիճակներում։
 
Հարցնում եմ՝ Շուշիի հանձնումը պլանավորված ու պայմանավորվա՞ծ էր։ Ասում է՝ դու ինձնից լավ գիտես։ Բայց Նիկոլը մեղավոր չէր։
 
Հարցնում եմ՝ ո՞վ էր մեղավոր, ո՞վ էր հանձնողը՝ Քոչարյա՞նը, Սարգսյա՞նը, Տեր-Պետրոսյա՞նը, Օնիկ Գասպարյա՞նը, ո՞վ։ Անուն տվեք։ Ասում է՝ գիտեմ, որ շատ կապեր ունես ու շատ փաստեր կան ձեռքիդ տակ, քեզ պրիմիտիվ բառերով չեմ խաբի։ Մեղավորը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն էր, որտեղ ով էլ լիներ, պիտի համաձայներ դրան։
 
Հարցնում եմ՝ ո՞վ է աշխարհաքաղաքական առաջարկ արել՝ Ռուսաստա՞նը, ԱՄՆ-ն, Եվրոպա՞ն, Չինաստա՞նը, գուցե Թուրքիա՞ն։ Ասում է՝ Արցախը մեզ խանգարում էր համաշխարհային շուկա դուրս գալուն, տարածքներ կան, որոնք օգտագործման համար անպետք են, հետևաբար պետք է ավելի իրատես լինել ու հայրենասեր չխաղալ։
 
Հարցնում եմ՝ այսինքն ամեն դեպքում պայմանավորվել եք Արցախի գնով դուրս գալ համաշխարհային շուկա։ Ի՞նչ եք վաճառելու այդ շուկայում, որ Արցախի մեր պատմական հողերից ավելի թանկ է։ Ասում է՝ ես այդպիսի բան չասացի։ Դու պետք է հասկանաս, որ Նիկոլը մեղավոր չէր, որ նա երկիր շատ փող կբերի, և դու էլ դրանով լավ կապրես, և նա քեզ դա կապացուցի։
 
Խոստացա մինչև վերջ լսել Փաշինյանի ապացույցները իր անմեղության մասին։ Սա 2020-ի պատերազմից հետո վարչապետի հետ միջնորդավորված շփման երկրորդ դեպքն էր։
 
Նաիրի Հոխիկյան
Լրագրող, Մեդիափորձագետ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր