Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 2-ի համար          Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել ՔՊ–ական պատգամավորներին. «Իրավունք»       Փաշինյանը քասթինգ է հայտարարել ՀԷՑ-ի պետական կառավարչի տեղի համար․«Հրապարակ»    

19 հուն 2022 13:15

Սուքիասյանների ավիաընկերությունը կրկին «քաշում է» քաղաքացիներին

Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող « Flyone Armenia» ավիաընկերությունը կրկին քաղաքացիներին փաստի առաջ է կանգնեցրել, մասնավորապես չեղարկվել են ավիաընկերության՝ դեպի Մոսկվա փետրվարի 7-ին, 8-ին և 9-ին սպասվելիք չվերթները: Oragir.news-ին ահազանգած քաղաքացին նշեց, որ ինքը փետրվարի 9-ի համար դեպի Մոսկվա տոմս է գնել, սակայն տեղեկացել է, որ թռիչքը չի կայանալու, իսկ ավիաընկերությունից ասել են, որ գումարը կվերադարձնեն 5-ից 30 օրվա ընթացքում:
 
Մենք փորձեցինք կապվել ավիաընկերության հետ պարզաբանումներ ստանալու նպատակով, սակայն մեր զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ: Հատկանշական է, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խոսում էր դեպի Թուրքիա- Հայաստան թռիչքների մասին՝ նշելով, որ դրանք լինելու են, մինչդեռ նույնիսկ դեպի Մոսկվա չվերթները չեն իրականանում: Նշենք նաև, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ, երբ Սուքիասյանների ընտանիքին պատկանող ավիաընկերության չվերթները չեղարկվում են: 
armday.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր