Տեսանյութ.Պրիմիտիվ եք, ռեստորան պետք է գնան միայն պատվաստվածները, իսկ տրանսպորտում երթևեկեն իրար գրկած

Խսելով կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից՝ պատգամավորն ասաց․«Ձեր նպատակը ոչ թե այսպես կոչված համավարակի դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը, այսինքն՝ հնարավորինս ավելի շատ պատվաստվել»։
Նա նշեց, որ իշխանությունը հրապարակում է թվեր, որ 1,5 միլիոնից ավելի մարդ է պատվաստվել, բայց չի ասում որքան մարդ է ընդհանրապես ապրում Հայաստանում։ Նա հարց բարձրացրեց, թե այդ պատվաստվածների թվի մեջ նկատի ունեն միայն ՀՀ քաղաքացիներ, թե Իրանից և Չինաստանից եկած քաղաքացիները։
«Դուք այնքան պարզ ու պրիմիտիվ եք շարժվում, որ մեկ շաբաթ առաջ ազդարարում եք, որ ահա օմիկրոնը գալու է, հետո մեկ շաբաթ հետո ասում եք՝ եկավ»,–ասաց նա։